Թրամփն Իրանի հարցով կհանդիպի Ծոցի երկրների առաջնորդների հետ. Axios
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսում է հանդիպել Ծոցի երկրների առաջնորդների հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատերազմը։ Այս մասին աղբյուրները հայտնել են Axios-ին։
Սեպտեմբերի 22-ին նախատեսվող բարձր մակարդակի հանդիպման ընթացքում կքննարկվեն Իրանի դեմ պատերազմի հետագա քայլերը, այդ թվում՝ ամերիկյան վարչակազմի հետպատերազմյան ռազմավարությունը։
Թրամփի հետ հանդիպմանը, ըստ տեղեկությունների, կմասնակցեն Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Բահրեյնի, Քուվեյթի և Օմանի ղեկավարները կամ արտաքին գործերի նախարարները։
Աղբյուրներից մեկը Axios-ին հայտնել է, որ հանդիպմանը կարող են միանալ նաև արաբական և մահմեդական այլ երկրների առաջնորդներ։
Պատերազմի ընթացքում Ծոցի երկրները, ինչպես նաև այդ երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաները, ենթարկվել են Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների։
Պատերազմը տնտեսական հետևանքներ է ունեցել նաև արաբական երկրների համար՝ խաթարելով նավթի և բնական գազի արտահանումը։

