Գեղարքունիքում գայլերի hարձակումից 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են uատկել

Այսօր հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով մեծ թվով գառներ, այդ թվում՝ մայրացու,  ու ոչխարներ են սատկել։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ըստ գյուղացիների հայտնածի՝ գայլերի հարձակման հետևանքով մոտ 250-300 գառներ ու ոչխարներ սատկել են։
Դեպքի մասին տեղեկանալով՝ Սևան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հանձնարարականով ժամանել են Սևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր Ծաղկունք գյուղի վարչական ղեկավար Սասուն Մինասյանի գլխավորությամբ ճշտում են հանգամանքները։
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են գառների սեփականատիրոջ կամ սեփականատերերի ինքնությունը։