Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի

Գորիսի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։

Վճռաբեկ դատարանը Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու Գլխավոր դատախազության բողոքը վարույթ չի ընդունել, Վերաքննիչի որոշումն էլ մնացել է ուժի մեջ: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրին դատարանից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ընդդիմախոս Առուշ Առուշանյանին 2022 թվականին դատարանն արդարացրել էր ընտրական ենթադրյալ հանցագործությունների դրվագով, սակայն մյուս արարքով նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատարանը սահմանված պատժաչափից հաշվակցել էր նրա արգելանքի տակ գտնվելու ութ ամիսը և որպես վերջնական պատիժ սահմանել էր 6 ամսվա ազատազրկում, որն էլ պայմանականորեն չէր կիրառվել: