Ալեն Սիմոնյանի տասնյակ հայցերը դատարանները բավարարել են՝ պարտադրելով լրագրողներին վճարել գումարներ, բացի մի դատավորից. Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը գրում է.

«Առնվազն 50 դատական գործ եմ նայել զրպարտության և վիրավորանքի գործերով, որոնք հարուցվել են վերջին 4 տարում լրագրողների, լրատվամիջոցների, քաղաքացիների դեմ։ Առանձնահատուկ են տասնյակ գործերը, որոնք հարուցվել են ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հայցի հիման վրա։ Նրա տասնյակ հայցերը դատարանները բավարարել են՝ պարտադրելով պատասխանող լրագրողներին վճարել ամենատարբեր չափերի փոխհատուցման գումարներ… Բացի մի դատավորից, ով բացի այն, որ մերժել էր Սիմոնյանի հայցն ամբողջությամբ եւ փոխհատուցում գանձել նրանից հօգուտ լրատվամիջոցի, այլեւ շատ գրագետ որոշման տեքստով աչքի էր ընկնում հանգամանալից հիմնավորելով բոլոր հարցերը։

Դատավոր Արմինե Սաֆարյան, մտքումս ասում եմ՝ լավ է, որ այսպիսի գրագետ դատավորներ կան մեր դատական համակարգում։ Հետո ստուգում եմ, որ ինչ, դատավորը Սաֆարյանը հրաժարական է տվել անցյալ տարվա նոյեմբերին։ Չգիտեմ՝ ո՞րն է եղել նրա հրաժարականի պաճառը, բայց ափսոսում եմ, որ առնվազն իմ ուսումնասիրած 50 դատական ակտերից հատուկ հենց այս մեկն աչքի ընկավ իր բարձր որակով, այն էլ արդեն հրաժարական տված հեղինակ դատավորով»։