Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը քննարկել ենք, ապոկալիպտիկ բան է ենթադրում. ԿԲ նախագահ (տեսանյութ)

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին ասուլիսում հայտարարեց, որ գազի գնի հնարավոր թանկացման սցենարը քննարկել են, բայց այս պահի դրությամբ շարժվում են բնականոն ընթացքով՝ մտքում ունենալով հնարավոր պրոբլեմների առկայությունը։ 

«Արդյո՞ք դիտարկել ենք սցենար Ռուսաստանում արտահանման սահմանափակումներից բացի, ինչ կլինի, եթե գազի ներմուծման հետ կապված էներգակիրների գները մեզ համար թանկանան, դրա մասին խոսվել է, երկակի էֆեկտ կարող է ունենալ. նախ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը, որովհետև գազի գինը կարող է մտնել այլ ապրանքների մեջ՝ ջերմոցներ, արտադրանք և այլն։  Բնականաբար, կարող է իր հետ բերել որոշակի  B տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված։ 

Ուստի մենք այդ սցենարը մտքում ունեցել ենք, պահել ենք, մեր տեսանկյունից այն X տիպի սցենար է, ոչ A է, ոչ B, ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում, որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին ու ոչ բնականոն: Դրա համար այս պահի դրությամբ մենք շարժվում ենք մեր բնականոն ընթացքով՝ մտքում ունենալով հնարավոր պրոբլեմների առկայությունը», ասել է ԿԲ նախագահը։

Ասուլիսն ամբողջությամբ դիտեք տեսանյութում