«Անհրաժեշտ քայլերն արվել են». Արարատ Միրզոյանը Գանձասարի մասին․ «Ազատություն»

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը համարում է, որ իր ղեկավարած գերատեսչությունն «անհրաժեշտ քայլերն արել է» Գանձասարում տեղի ունեցածից հետո: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Անցած շաբաթվա վերջին օտարերկրյա դիվանագետներին Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում ուղեկցած նախագահի Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդելել էր, թե Գանձասարը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցի, ավեիլն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական գրքերի վերաբերյալ:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես չեկավ, Միրզոյանն ասաց. – «Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան. մենք լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ ու պահվածքով: Մենք Մատենադարանի հետ ներգրավվեցինք, այց էր տեղի ունեցել»,- հավելեց նախարարը:

Միրզոյանը չհամաձայնեց լրագրողներից մեկի դիտարկման հետ, թե այդ քայլերը պատշաճ և բավարար չէին: Իսկ հարցին, թե կառուցողակա՞ն են Բաքվի գործողությունները, արտաքին գերատեսչության ղեկավարը հղում արեց Ազգային ժողովի նախագահի երեկվա մեկնաբանությանը. – «ԱԺ նախագահը շատ դիպուկ ասաց՝ այո, իհարկե, ակնհայտ է, որ սա հաստատված խաղաղությունը չի ամրապնդում, հակառակը՝ սնուցում է ինչ-որ բաներ, որ… գուցե հնչում են ոչ այդքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի վերաբերյալ»:

«Նման բաները ջուր են լցում այդ ջրաղացին»,- ամփոփեց արտգործնախարարը: