Քննարկումների առանցքում եղել են Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերը
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, գործընկերությունների եւ ճգնաժամերի կառավարման տնօրինության Ռազմավարական վերանայման և փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին։
Քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ։

