Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանին. Պեսկով

Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոմանց մոտ այդ սխալ տեսակետը պահպանվում է, բայց մասնագետներին և իրոք լուրջ վերլուծաբաններին ռազմաճակատներում նկատվող դինամիկայի հիման վրա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանն իրոք օրեցօր բարելավում է իր դիրքերը և հետևողականորեն գնում դեպի իր նպատակների իրագործումը», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։