TRIPP նախագծի իրականացումն անհնար է առանց Ադրբեջանի մասնակցության․ Բայրամով

TRIPP-ի նման նախագծերում ներգրավված են տարբեր կողմեր, իսկ հիմնական բանակցությունները տեղի են ունենում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։ Այս մասին լրագրողներին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են ադրբեջանական կողմին․

«Դա լիովին բնական է, որովհետև առանց Ադրբեջանի մասնակցության այս նախագծի իրականացումն անհնար է։ Մեզ հայտնում են, որ աշխատանքները շարունակվում են։ Ֆիզիկական աշխատանքների մեկնարկը տեղափոխվել է 2027 թվական։ Մենք կարծում ենք, որ որքան շուտ իրականացվի այս նախագիծը, այնքան լավ։ Այն օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին, ինչպես նաև տարածաշրջանի պետություններին»։