Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Փետրվարի 28-ից ի վեր Իրանի դեմ ընթացող ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցել է 800-ը։  Այս մասին տվյալներ է ներկայացրել  Պենտագոնը:

Սեպտեմբերի 8-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, տարբեր աստիճանի ծանրության վիրավորում է ստացել 820 ամերիկացի զինծառայող, զոհվել է 18-ը։

Ներկայացված վերջին զեկույցում զոհերի և վիրավորների թիվը հուլիսի համեմատությամբ ավելացել է 26-ով։