Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից սեպտեմբերի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու են միջին նորոգման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից՝ նշելով, որ աշխատանքները կատարվելու են երեկոյան ժամը  21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն, որի ընթացքում պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու: