ՌԴ ԱԳՆ-ը արձագանքել է Հունգարիայի կողմից 10 ռուս դիվանագետի վտարմանը

Ռուսական կողմը պատասխան կտա Հունգարիայի կողմից 10 ռուս դիվանագետի վտարմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Ռուսական կողմը կտա համապատասխան պատասխան»,- ասել են այնտեղ:

Ռուսական քայլերի վերաբերյալ որևէ մանրամասն գործակալության զրուցակիցը չի հայտնել:

Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Անիտա Օրբանը հայտնել էր, որ ՌԴ դեսպանին տեղեկացվել է այն մասին, որ, հունգարական իշխանությունների գնահատմամբ, ռուսական առաքելության 10 աշխատակից Հունգարիայի տարածքում զբաղվել են գործունեությամբ, որն անընդունելի է դիվանագետների համար՝ համաձայն Վիեննայի կոնվենցիայի։