Գիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին

Գիշերը Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համալիրին, այդ թվում՝ Կիևում և Կիևի մարզում։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հարձակման ժամանակ օգտագործվել են ցամաքային, օդային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենքեր, ինչպես նաև մեծ հեռահարություն ունեցող հարվածային անօդաչուներ։

Արդյունքում խոցվել են Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համալիրի օբյեկտներ, որոնք ներգրավված են եղել ԱԹՍ-ների և թևավոր հրթիռների արտադրության և պահեստավորման մեջ։

Ռուսական զինուժը նաև հարվածել է Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմական նշանակության բեռների տրանսպորտալոգիստիկ և բաշխման կենտրոններին, ինչպես նաև Օդեսայի մարզի «Չեռնոմորսկ» նավահանգստում գտնվող օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ռազմական բեռների բեռնաթափման համար։