Թրամփը սատարել է Նյու Մեքսիկո նահանգը Նյու Ամերիկա վերանվանելու միտքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում սատարել է ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգը Նյու Ամերիկա վերանվանելու առաջարկը։

«Շատերն առաջարկել են Նյու Մեքսիկոն՝ ամենահայտնի նահանգներից մեկը, որտեղ երբևէ կեղծվել են ընտրությունների արդյունքները, վերանվանել Նյու Ամերիկա։ Դա շատ ավելի հեղինակավոր և գեղեցիկ է հնչում այս պոտենցիալ անհավանական նահանգի բնակիչների համար: Ինձ դա դուր է գալիս», – գրել է Թրամփը։

Ամերիկյան սահմանադրության համաձայն՝ դաշնային կառավարությունը չի կարող փոխել նահանգների անվանումները, դա նրանց իշխանությունների և բնակիչների իրավասությունն է։ Համապատասխան փոփոխություններ պետք է մտցվեն նահանգի օրենսդրության մեջ՝ նոր անվանումը օրենսդիր մարմնի, այնուհետև նաև հանրաքվեի միջոցով բնակչության կողմից հավանության արժանանալուց հետո։ Առաջարկի հաստատման դեպքում նահանգի իշխանությունները փոփոխությունների մասին տեղեկացնում են ԱՄՆ Կոնգրեսին և կառավարությանը։

Նյու Մեքսիկոյի ԶԼՄ-ները հայտնել են, որ բնակիչները չեն սատարի վերանվանման գաղափարը։

Ավելի վաղ նախագահը ստորագրել էր հրամանագրեր, համաձայն որոնց՝ Մեքսիկական ծոցը և Օնտարիո լիճը վերանվանվել էին համապատասխանաբար Ամերիկյան ծոցի և Ամերիկա լճի։ Կարգադրությունները փոխում են դաշնային կառավարության և դաշնային քարտեզների վրա այդ վայրերի հիշատակման կարգը։ Այնուամենայնիվ, նախագահի պաշտոնում Թրամփի հետնորդները կարող են ստորագրել այս փոփոխությունները չեղարկող հրամանագրեր։