Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով Թուրքիան գնաճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 28.4%
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն անդրադարձել է 2027-2029 թվականի միջնաժամկետ ծրագրերին։ Նա խոսել է գնաճի մասին ու հավելել, որ այն կրկին կսկսի նվազել 2026-ի չորրորդ եռամսյակում և տարեվերջին կնվազի մինչև 28.4%։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Անցյալ տարի հայտարարված ծրագրում, որը ներառում էր 2026-2028-ի ժամանակահատվածը, կառավարությունը տարեվերջյան գնաճը գնահատել էր 16%, բայց այն ավելի բարձր էր կանխատեված ցուցանիշից։
Ըստ Յըլմազի՝ Մերձավոր Արևելքում պատերազմը վճռորոշ դեր է խաղացել այդ հարցում ու Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալներով՝ պատերազմի ուղղակի և անուղղակի ազդեցությունը գնաճի վրա հաշվարկվել է մոտավորապես յոթ միավոր։ Ըստ այդմ՝ Թուրքիան Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով գնաճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 28.4%։

