Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» լիամետրաժ ֆիլմը կներկայացվի «Օսկար»-ի

99-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» լիամետրաժ ֆիլմը։ Այս մասին հայտնում են Հայաստանի կինոակադեմիայից։ 

Սելինն առաջին անգամ գալիս է Հայաստան ամուսնու՝ Արտոյի մահը օրինականացնելու։ Նա պարզում է, որ վերջինս ստել է իրեն, թե կռվել է պատերազմում, կորցրել ինքնությունը, թե նախկին ընկերներն իրեն դասալիք են համարում։ Սելինի համար նոր ճանապարհորդություն է սկսվում, երբ նա բախվում է Արտոյի անցյալին՝ 2020 թվականի մարտերի հաշմանդամներ, 90-ականների հաղթական մարտերի վետերաններ, անվերջանալի պատերազմի հետքեր։ Կինը հետապնդում է ուրվականի, բայց ինչպե՞ս թաղել նրան։ Կարո՞ղ են հանգուցյալները փրկվել։

Ֆիլմի սցենարի հեղինակներն են՝ Թամարա Ստեփանյան, Ժան-Քրիստոֆ Ֆեռարի, Ժան Բրեշան, Ժիհանե Շուաիբ, Ռոմի Կոչչա Դի Ֆեռո։ 

Ֆիլմի մասին