ԵՄ-ն իր փաստաթղթերում ներառել է մինչև 2030 թվականը ՌԴ-ի հետ hակամարտության պատրաստ լինելու դրույթը. Նարիշկին
Եվրոպական միությունը մինչև 2030 թվականը Ռուսաստանի հետ լայնամասշտաբ հակամարտության պատրաստ լինելու դրույթն ամրագրել է իր հիմնական հայեցակարգային փաստաթղթերում: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության XXII նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մինչև 2030 թվականը լայնամասշտաբ զինված հակամարտության պատրաստ լինելն ամրագրված է Եվրոպական միության հիմնական հայեցակարգային փաստաթղթերում, Եվրոպական պաշտպանության մասին Սպիտակ գրքում, որը կրում է «Եվրոպայի վերազինման ծրագիր: Պատրաստվածություն մինչև 2030 թվականը» անվանումը», – ասել է նա:

