Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ․ Պուտին

Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային ահաբեկչության հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին, Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք այժմ լսեցինք քաղաքացիական օդանավերի վրա հարձակումների սպառնալիքների մասին։ Սա, անշուշտ, պետական ահաբեկչության դրսևորում է: Եվ դա բարդացնում է, անկասկած, բարդացնում է երկկողմ խաղաղ բանակցությունների անցկացման հնարավորությունները»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ հակամարտության կարգավորման շանսեր կան:

«Իրար հետ պետք է պայմանավորվեն առաջին հերթին Ռուսաստանը և Ուկրաինան: Բոլոր մյուս երկրները պատրաստ են աջակցել և օգնել»,- պարզաբանել է Պուտինը:

Երկրի ղեկավարը հավելել է, որ Կիևի հետ Մոսկվայի շփումները շարունակվում են, նախևառաջ հատուկ ծառայությունների գծով: