Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20։52-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի «Ծովեր» կոչվող տարածքին հարակից սարում երկու քաղաքացի մոլորվել է անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և տեղափոխել գյուղ։