ՌԴ-ն իրավունք ունի որոշելու ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում Հայաստանի կորցրած արտոնությունների հարցը․Օվերչուկ
Երևանն ինքը կորոշի Եվրոպական միությանն իր անդամակցության հարցը, իսկ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում որոշելու այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում: Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) շրջանակներում նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը Երևանի անձնական գործն է և ինքնիշխան իրավունքը, նա էլ պետք է լուծի այդ հարցը:
«Իսկ մեր իրավունքն է՝ լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում», – ուշադրություն է հրավիրել Օվերչուկը:

