Հիմա եթե 2-րդ նախագահի թիմը Ալիևի հետ նույն խրամատում են, ի՞նչ ասեմ…

Հավի հիշողություն ունեցողներին հիշեցնեմ, որ 2018թ. մենք էինք Ռոբերտ Քոչարյանին համարում քաղբանտարկյալ, մենք ենք հանրային աջակցություն ցուցաբերել նրան, երաշխավորագիր տվել, եղել դատարաններում… «Ինչո՞ւ Քոչարյանը կալանավորվեց, Սարգսյանը՝ ոչ» ասող ապուշներին ասեմ, որ դա ադրբեջանական նարատիվ է և անբարոյականություն: 2018թ.-ից մեր կուսակցությունն է հալածվել, բազմաթիվ ՀՀԿ-ականներ այս պահին կալանավորված են, Սերժ Սարգսյանի վերաբերյալ էլ 6 քրեական վարույթ կա: Նայե՛ք ձեր աջուձախ կողմը, կտեսնեք՝ ով է բերել Նիկոլին… Մենք ենք ձեզ խնդրե՞լ, ասել՝ գնացեք Աշոտյան-42 կամ Շարմազանով-41 գրել 2018-ին, արա՛… Թե՞ Սերժ Սարգսյանն ու Շարմազանովն են ասել՝ լցվեք փողոցները… Երբ որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն պայքարում էին Նիկոլի գալու դեմ, դուք Սերժ էիք մերժում: Դուք փողոցում Սերժ էիք մերժում, մենք Նիկոլի հետ պայմանավորվում էինք, որ Արցախը հանձնե՞նք: Անբարոյականությո՛ւն է դրանց ասածը… Կարդացեք ադրբեջանական մամուլը՝ մեկ Ալիևն է երազում, որ Հայաստանի 3-րդ նախագահը նստի, մեկ՝ դո՛ւք: Հիմա եթե 2-րդ նախագահի թիմը Ալիևի հետ նույն խրամատում են, ի՞նչ ասեմ…

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից