Ռուբիոն հայտնել է ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի նպատակը

Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա այցը պլանային էր և մեծ մասամբ նպատակ ուներ շարունակել ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը՝ ամրապնդելու Ռուսաստանի և ԱՄՆ հետախուզական գործակալությունների միջև կապը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հերքել է այն պնդումները, թե ԿՀՎ ղեկավարն իբր քննարկել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկը: «Չգիտեմ, թե որտեղից են ստացվում այդ հաղորդագրությունները, քանի որ շատ փոքրաթիվ մարդիկ ունեն տեղեկություններ այդ հանդիպման մասին, և նրանցից ոչ մեկը մամուլի հետ չի շփվել»,- ասել է Ռուբիոն: