«Ռուսական երկաթուղիները» կատարում է Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը
«Ռուսական երկաթուղիները» (ՌԵ) կատարում է Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և բաց են տարբեր հարցերի ու առաջարկների շուրջ երկխոսության համար, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը:
ՌԵ-ն մշտական կապի մեջ է հայկական գործընկերների հետ և իր կողմից չափազանց պատասխանատու է վերաբերվում պայմանագրի բոլոր դրույթների կատարմանը: Հայաստանի իշխանությունների հայտարարությունների ֆոնին, որոնք պնդում են Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի փոխանցումը Ռուսաստանից Հայաստանին։
Բելոզյորովի խոսքով՝ առաջանում են տարբեր հարցեր և առաջարկներ, որոնք համատեղ քննարկվում են, և դրանց վերաբերյալ նախանշվում են համապատասխան գործողություններ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կան մի քանի հնարավոր տարբերակներ՝ Ռուսաստանից ՀԿԵ-ի (Հարավկովկասյան երկաթուղու) կոնցեսիայի փոխանցման հարցը լուծելու համար․«Մասնագետների հետ աշխատանքների ընթացքում քննարկվում են տարբեր տարբերակներ․ օրինակ՝ ընկերության մի մասի վաճառքը, ընդ որում՝ ռուսական կողմը պետք է մնա որպես փոքրամասնության բաժնետեր (մինորիտար բաժնետեր)։
Մեկ այլ տարբերակ է լիցենզիայի բաժանումը։ Երկաթուղիների դեպքում լիցենզիան ներառում է ինչպես ենթակառուցվածքի սպասարկումը, այնպես էլ բուն փոխադրումները։ Փաշինյանի խոսքով՝ այժմ այդ գործառույթները կարող են վերաբաշխվել։ Նրա հավաստմամբ՝ նման տարբերակները բազմաթիվ են»,-նշել էր Փաշինյանը։

