Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով սեպտեմբերի 2-ին նախանշվում է միջոցառումների շարք
Սիրելի հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով սեպտեմբերի 2-ին նախանշվում է միջոցառումների շարք, որով կվերահաստատենք մեր ինքնության իրավունքը։
Առավոտյան ժամը 10:00-ին տեղի կունենա այց Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։
Ժամը 16:00-ին Երևանում ԱՀ ներկայացուցչության շենքում կհրավիրվի հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։
Երեկոյան՝ ժամը 17:00-ին, ներկայացուցչության բակում տեղի կունենա մշակութային ծրագիր՝ արցախյան համույթների մասնակցությամբ։ Հրավիրում ենք երեկոյին՝ միասին նշանավորելու պատմական տարեթիվը։
Արցախի տեղեկատվական շտաբ

