Տարածքն աղբավայրի են վերածել, փողի դիմաց շինաղբ են ընդունել. Շենգավիթի թաղապետը՝ մարդկանց տնակներից հանելու մասին

Իրենք տարածքն աղբավայրի են վերածել, գումարի դիմաց մեքենաներով շինարարական աղբ են ընդունել. Դա հանրային տարածք է և չէր կարող այդտեղ աղբավայր լինել, իրենք են վերածել աղբանոցի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր թաղապետարանի աշխաըակիցները ոստիկանական ուժերի տրակտորների ուղեկցությամբ եկել են, որպեսզի քանդեմ տնակները, որտեղ մեծ թվով մարդիկ են ապրում։

«Ամբողջ խնդիրն այն է, որ մենք իրենց այդ, այսպես կոչված, բիզնես գործունեությունն ենք ուղում դադարեցնել։

Այս խնդիրը գալիս է 2022 թվականից, իրենք 2022 թվականից իրենք այդ տարածքը վերածել են աղբավայրի, այսինքն գումարի դիմաց աղբով լցված մեքենաներին թույլ են տվել, որ այդ տարածքում աղբը թափեն։

Բացի դրանից էլ, որ ասում են՝ 30 տարի ապրել են այդտեղ, այդ 30 տարվա ընթացքում ծավալվել են, արդեն 7–10 շինություն կա սարքած, որոնք նաև վարձով են տրամադրում։

Հաշվի առնելով, որ այդտեղ հաշմանդամ երեխաներ կան, կա երկու ամսական երեխա, մենք քանդման որոշումը այսօր կանգնեցրել ենք, վաղը իրենց հրավիրել ենք թաղապետարան, միասին կքննարկենք։ Այստեղ լինելու են նաև սոցապնախարարությունից, սոցվարչությունից, քաղաքապետարանի ներկայացուցիչներ։

Նախ իրենց պետք է նախազգուշացնենք, որ նման գործունեությունը դադարեցնեն, որովհետև հակառակ դեպքում այդ քանդումը լինելու է։ 2022–ից իրենց ասվել է, որ նման բան չանեն»,–ասաց նա՝ հավաստիացնելով, որ հենց դա է պատճառը, որ նման որոշում է կայացվել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում