Պետբյուջեից 16 և 21 միլիոն դրամ են տվել դաչաներ կառուցելու համար, 2000 տնից միայն 128-ն է բնակեցված

Նիկոլ Փաշինյանը հպարտանում է բնակարանային ապահովման պետական ծրագրի արդյունքներով, սակայն այդ արդյունքները հպարտանալու տեղի՞ք են տալիս։ Մայիսի 30-ին, նախընտրական քարոզфրշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևանի սահմանամերձ Սևքար գյուղում հայտարարեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոնի ծրագրով կառուցվում է 1931 տուն։ Իսկ 4 բնակավայրում՝ Տավուշի սահմանամերձ Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար, Բերքաբեր գյուղերում բնակարանային ապահովման պետական ծրագրով առանձնատների կառուցման համար վարկավորմամբ տրվում է 21 միլիոնական դրամ։ Օգոստոսի 5-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագրով օգոստոսի 6-ի դրությամբ քանի՞ առանձնատան կառուցման համար վարկավորում է իրականացվել,քանիսի՞ շինարարության ավարտական ակտն առկա է։ Խնդրում եմ այդ տվյալները գրել ըստ մարզի բնակավայրերի; Այդ ծրագրով կառուցված քանի՞ առանձնատուն է օգոստոսի 6-ի դրությամբ փաստացի բնակեցված,ո՞ր բնակավայրում՝ քանի՞ տուն» ։ Մարզպետի աշխատակազմից ոչ լիարժեք պատասխան են տվել «ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագրով, օգոստոսի 6-ի դրությամբ ըստ Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի համայնքապետարանների տված տեղեկատվության փաստացի բնակեցված է 128 տուն, իսկ կառուցման համար վարկավորման իրականացման և շինարարության ավարտական ակտի հետ կապված՝ առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմին»։ Մարզպետի աշխատակազմը պարտավոր էր հայտնել,թե այդ խնդրով որն է պետական լիազոր մարմինԸ Տավուշում բնակարանային ապահովման պետական ծրագրով կառուցված և կառուցվող գրեթե 2000 առանձնատներից միայն 128-ն է բնակեցված։ Պետական աջակցությամբ, վարկային ծրագրով սահմանագոտում կառուցված շատ տներ կառուցել են ոչ սահմանագոտում բնակվողները, այլ՝ ուրիշ բնակավայրերում ապրողները, ովքեր այդ տները որպես ամառանոց են սարքել։ 

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը