Համաշխարհային օպերային աստղերը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կհանդիպեն համաշխարհային օպերային աստղերը։ ԿԳՄՍ նախարարության հաորդմամբ, հոկտեմբերի 16-ին տեղի կունենա բացառիկ օպերային երեկո՝ լեգենդար Պլասիդո Դոմինգոյի և աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ՝ նվիրված մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին։
գեղամ
Համերգը կկայանա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ. դիրիժոր՝ Վարդան Գրիգորյան։
Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

