Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, հայտնում է թագավորական տունը։
«Խորը վշտով հայտարարում ենք, որ Նորին Մեծություն Հարալդ թագավորը մահացել է այսօր», – ասվում է թագավորական տան հայտարարության մեջ։
Օգոստոսի 17-ին նա հոսպիտալացվել էր հեմոլիտիկ անեմիայի և բակտերիալ վարակի բարդությունների պատճառով։ Թագաժառանգ Հաակոնը ժամանակավորապես կատարում է միապետի պարտականությունները։
2024 թվականից ի վեր նորվեգացի միապետը ապրում է սրտախթանիչով՝ սրտի դանդաղ զարկերի պատճառով։

