ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից․ Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանավորման մասին

Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից։ Այս մասին ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Ռոբերտ Քոչայանի և նրա որդու կալանավորման մասին ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումից։

«Այնտեղ քննության տակ է ևս մեկ նախագահ՝ Սարգսյանը, ով Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, իսկ հետո արդեն դարձավ նախագահ։ Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից։

Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայ ժողովրդի շահերը դարերի ընթացքում հյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Եվ միշտ, երկար ու ձիգ ժամանակահատվածներ, մենք եղել ենք միասին, համերաշխ միմյանց հետ։ Ռուսաստանը ոչ մեկ անգամ է փրկել հայ ժողովրդին և հայկական ղեկավարությանը ծանր իրավիճակներում։ Այդ շահերը, անշուշտ, պետք է գերիշխեն»,- ասել է Լավրովը։