Դա պատրանք է. Արևմուտքից վատ լուր են հայտնել Փաշինյանին

Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու հույսերը անհիմն են, Figaro թերթին ասել է ֆրանսահայ քաղաքագետ Տիգրան Եգավյանը։

«Եվրամիությունը չունի մտադրություն ո՛չ միջնաժամկետ, ո՛չ էլ երկարաժամկետ հեռանկարում ընդունել Հայաստանին իր շարքերը։ Սա պատրանք է», – ասել է նա։

Ինչպես նշում է փորձագետը, Երևանը վաղուց է ձգտում պահպանել հավասարակշռությունը Մոսկվայի և եվրոպացի գործընկերների միջև, սակայն 2025 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԵՄ անդամակցության դիմում ներկայացնելու ծրագրերի մասին։ Բրյուսելն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է «հետաքրքրությամբ» քննարկել դիմումը։

Եղավյանի խոսքով՝ Եվրամիությունը չունի մտադրություն ընդունել հանրապետությունը իր շարքերը, այլ պարզապես օգտագործում է այն Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ իր դիմակայության մեջ։