Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Ռ․ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով դատական նիստին ամբողջությամբ չի մասնակցել, տեղափոխվել էր ԲԿ։

