Իրանն ԱՄՆ-ի հետ hրադադարի ժամանակահատվածում նոր uպառազինnւթյուն է գնել. Իրանի ԶՈւ
Իրանն ԱՄՆ-ի հետ հրադադարի ժամանակահատվածում նոր սպառազինություն է գնել, հայտարարել է Իրանի ԶՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք նաև քայլեր ենք ձեռնարկել նոր սարքավորումների պատրաստման և ձեռքբերման ուղղությամբ, և այսօր այդ տեխնիկան մտել է բանակային ստորաբաժանումներ», – հայտնել է նա։
Ներկայացուցիչը չի հստակեցրել, թե ումից և կոնկրետ ինչ սպառազինություն է գնել Թեհրանը։
Նրա խոսքով՝ Իրանն օգտվել է պահից՝ վերականգնելու ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում վնասված սպառազինության համակարգերը։

