Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է

Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է, ArmeniaSputnik-ին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդի Սեդրակ Քոչարյանը բերման էին ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավապահ մարմինները խուզարկել էին Քոչարյաններին պատկանող մի շարք գույքեր, կապարակնքվել էին բիզնես տարածքներ։ Խուզարկվել էր նաև պատգամավոր Լևոն Քոչարյանի տունը։