Եթե դուք հաշտ եք, առավել ևս՝ ուրախ, որ Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս Հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք․ Ջուլֆալակյան
ԱԺ նախկին պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե դուք հաշտ եք, առավել ևս՝ ուրախ, որ Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս Հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք…
Չեք էլ գիտակցում, թե ինչ հետևողականությամբ են քանդվում պետականության հիմքերը:
Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը:
Հ․Գ․ Արցախի երեք նախագահն Բաքվում, մեկը՝ Երևանում»։

