Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

Այս պահին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է: 

Շենք մուտք գործելիս Սերժ Սարգսյանն ասել է, որ դեռևս տեղյակ չէ, թե ինչու։

Հարցին՝ ինչ գործով է Հակակոռուպցիոն կոմիտեում է, Սերժ Սարգսյանն ասաց. «Տեղյակ չեմ, դեռ»։ 

Հիշեցնենք, այսօր Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Նրանք երկուսն էլ ձերբակալված են։ Նրանց հանդեպ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։