ԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ hարվածների վերսկսումը. ԱՄՆ պատերազմի նախարար
ԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ հարվածների վերսկսումը, սակայն ելնում են այն բանից, որ ներկայումս Թեհրանին ամենից ուժեղը վնասում է տնտեսական ճնշումը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վիսկոնսին նահանգի Օշկոշ քաղաքում լրագրողների հետ զրույցում նա բացասական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք իրավիճակը պետք է հասկանալ այնպես, որ Իրանի վրա ամերիկյան հարվածներն այժմ դադարեցված են։
«Ո՛չ։ Եթե մեզ անհրաժեշտ լինեն կինետիկ հարվածներ, ապա մենք դրանք կհասցնենք։ Եթե Իրանն այնքան հիմարություն անի, որ թերագնահատի իր հնարավորությունները կամ բախվի ԱՄՆ Զինված ուժերի հետ, ապա մենք կանենք այն, ինչ պարտավոր ենք: Այդուհանդերձ, մենք գիտենք, որ այժմ նրանց ամենից շատը վնասում է տնտեսական ճնշումը։ Չնայած մենք ոչ մի կերպ չենք հրաժարվում Հորմուզի նեղուցում կամ Իրանի շրջակայքում որևէ տեղ հարվածներ հասցնելուց»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։
Նրա տեսանկյունից՝ միակ ընտրությունը, որն ունի Իրանը, միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելն է, ինչը պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նշենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մի քանի ժամ առաջ հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադրված է կտրուկ խստացնել Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը:

