ՌԴ-ում ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել Ozon-ի երեք լոգիստիկ կենտրոն
Ռուսաստանի Դաշնության երեք շրջաններում՝ Ադիգեայում, Ստավրոպոլի երկրամասում և Դաղստանում, հարձակման են ենթարկվել Ozon-ի երեք լոգիստիկ կենտրոններ: Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ աշխատակիցները տարհանվել են գիշերը և օգոստոսի 24-ի առավոտյան: Հարվածներ են հասցվել Ադիգեյսկի, Նևինոմիսկի և Մախաչկալայի պահեստներին: Հայտնում է «Դոյչե Վելեն»։
Մախաչկալայի պահեստում կան «մի քանի տուժածներ»: «Հրդեհ է բռնկվել, և արտակարգ ծառայությունները աշխատում են դեպքի վայրում»: ASTRA Telegram ալիքի տվյալներով՝ Մախաչկալայի Ozon պահեստը Հյուսիսային Կովկասի ամենամեծն է: Դրա տարածքը կարող է կազմել մոտավորապես 130,000 քառակուսի մետր:
Կրասնոդարը նույնպես գիշերը հարված է ստացել անօդաչու թռչող սարքերի միջոցով: Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է երկու երեխա, ևս յոթ երեխա և երկու մեծահասակ՝ վիրավորվել: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ավելին, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են բնակելի և կառուցվող շենքերի վրա:

