Ապամոնտաժվել են Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի ապօրինի կրպակները․ քաղաքապետարան (տեսանյութ)
Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի հետիոտնային հատվածից ապամոնտաժվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա գտնվող ապօրինի մետաղական կրպակները: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից․
«Տարածքը կբարեկարգվի և կվերադարձվի քաղաքին։
Երևանի քաղաքապետարանը ակտիվորեն շարունակելու է համայնքային հողամասերն ինքնակամ կառույցներից ազատելու գործընթացը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանի տեսանյութը

