Բռնազավթված Արցախում հրդեհներ են բռնկվել
APA.az-ի փոխանցմամբ՝ Աղդամի շրջանի բաց տարածքներում բռնկված հրդեհները տարածվել են հարակից գյուղերի ուղղությամբ:
Դեպքի վայր են կանչվել հրշեջ-փրկարարական խմբեր և համապատասխան տեխնիկա:
Բացի այդ, հրդեհի գոտում լսվել են պայթյուններ։ Ենթադրվում է, որ պայթյունները տեղի են ունենում այն պատճառով, որ կրակը տարածվել է նախկին շփման գծի ականապատ տարածքներ:
Ներկայումս հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Կրակը տարածվում է թփուտների և կանաչապատ գոտիների վրա՝ վնասելով ծառերն ու բուսականությունը:

