Պաշտպանության և Ներքին գործերի նախարարները կվերանշանակվեն

Պաշտպանության և Ներքին գործերի նախարարները կվերանշանակվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի լուծումն ինչպես է տեսնում՝ նա պատասխանել է, թե դրա լուծումը հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ է։

«Բանակում տեղի ունեցող երևույթների 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի»,- հայտարարել է Փաշինյանը։