Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Սվետլոյե և Սումի մարզի Նովայա Սեչ բնակավայրերը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվետլոյե և Ուկրաինայի Սումի մարզի Նովայա Սեչ բնակավայրերը։
Գերատեսչության հաղորդմամբ՝
«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Սվետլոյե բնակավայրի նկատմամբ։
«Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում վերահսկողություն են սահմանել Սումի մարզի Նովայա Սեչ բնակավայրի նկատմամբ։

