Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար

Վարչապետի ներկայիս գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Այս մասին լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը դարձել է ԱԺ պատգամավոր։