Իսրայելը առանց Վաշինգտոնի կողմից խնդրանքի, hարվածներ չի հասցնի Իրանին. Նեթանյահու

Իսրայելը սեփական նախաձեռնությամբ՝ առանց Վաշինգտոնի կողմից խնդրանքի, հարվածներ չի հասցնի Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ասել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Այս մասին, հղում անելով իսրայելական աղբյուրներին, հայտնել է Associated Press գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տվյալներով՝ Նեթանյահուն Թրամփի հետ զրույցի ժամանակ նաև ընդգծել է, որ Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակման դեպքում հրեական պետությունն իրեն իրավունք է վերապահում պատասխան հարվածներ հասցնել։ Վարչապետը նաև Թրամփին հայտնել է, որ Իսրայելը շարունակելու է ԱՄՆ-ին փոխանցել Իրանի վերաբերյալ նոր հետախուզական տվյալներ։

Ընդ որում՝ Նեթանյահուն ըմբռնում է հայտնել, որ Վաշինգտոնը Իրանի հետ հակամարտությունում ստիպված է հաշվի առնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակից արաբական երկրների դիրքորոշումները։ Նա հավաստիացրել է ԱՄՆ նախագահին, որ Իսրայելը լիովին վստահում է Վաշինգտոնին իրանական հարցում ևդկապակցությամբ կաջակցի Թրամփի ցանկացած որոշմանը։

Նեթանյահուի և Թրամփի հանդիպման նախօրեին ամերիկյան Al-Monitor պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի վարչապետը մտադրված էր ԱՄՆ նախագահին ներկայացնել հրեական պետության կողմից Իրանի տարածքին նոր հարվածներ հասցնելու պլանները։ Ինչպես նշում էր պորտալը, խոսքը Իրանի արդյունաբերական օբյեկտների, կամուրջների և երկաթուղային ենթակառուցվածքների ուղղությամբ պոտենցիալ հարվածների մասին էր։