Ձերբակալվել է Արա Նախշքարյանը․ ՀԿԿ-ն հաստատել է

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Արա Նախշքարյանը:

Լուրը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն»,- հայտնել են ՀԿԿ-ից։