Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը

Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Զեմսկայա փողոցի բնակելի շենքին, հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Քաղաքապետ Միխայիլ Սոբակինի տեղեկացմամբ՝ վնասվել է երկու բնակարան, տուժածներ չկան:

 Չեխովի վերամշակման գործարանում անվադողեր են այրվել ԱԹՍ-ի անկման հետևանքով։ 

Դուբրավա այգեգործական համայնքի մաս կազմող Վաուլովո գյուղում մասնավոր տուն է հրդեհվել, Դուբնա գյուղի Ռոմաշկինո համայնքում վնասվել է ամառանոց։ Վիրավորներ չկան։ Մերձմոսկովյան Պոդոլսկի Կոլեդինո գյուղում 3PL լոգիստիկ ընկերությանը պատկանող պահեստ է հրդեհվել, գրում է Astra-ն։ 

Wildberries պահեստը գտնվում է մոտակայքում և գործում է «նորմալ ռեժիմով», իր հերթին, հայտնել է ընկերությունը։ 

Ավելի քան 390 ԱԹՍ է Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել հուլիսի 27–ի ժամը 20.30-ից մինչև հուլիսի 28–ի 06.30-ն (Մոսկվայի ժամանակով)։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Մոսկվայի ժամանակով 20.30-ից մինչև 6.30-ն Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է ավելի քան 390 անօդաչու։ Մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր մատույցներում»,-գրել է Սոբյանինը MAX հարթակի իր ալիքում։

Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 81 անօդաչու թռչող սարք։ 

Ընդհանուր առմամբ, հուլիսի լույս 28-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ-ը երկրի մարզերի, բռնակցված Ղրիմի և Ազովի ծովի վրա խոցել է 356 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հյատնել է  ՌԴ ՊՆ-ն։