ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին

Ռուսաստանցի զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար գործող ծովային նավերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Նշվում է, որ հարվածային դրոնները Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում բեռնատար նավ են խոցել, որը ռազմական բեռներ էր մատակարարում Ուկրաինայի ԶՈւ-ի համար։

Բացի այդ, Նիկոլաևի նավահանգստում ՌԴ ԶՈւ-ն կիլեկտորային (ստորջրյա բեռնման աշխատանքների համար նախատեսված օժանդակ նավ՝ խմբ․) նավ է ոչնչացրել։