Թրամփը դիտարկում է Իրանի դեմ պատերազմում իրավիճակի զարգացման երեք տարբերակ. The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ պատերազմում իրավիճակի զարգացման երեք տարբերակ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times թերթին։

Թերթի տվյալներով՝ դրանք են՝ ռազմական էսկալացիան, տնտեսական բռնճնումները Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման միջոցով, պատերազմում Միացյալ Նահանգների հաղթանակի հայտարարումը և հակամարտությունից դուրս գալը։

«Տարբերակներից յուրաքանչյուրը վերջին շաբաթներին քննարկվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթի, ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնի, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումների ժամանակ», – հստակեցրել է թերթը։

The New York Times-ը նշում է, որ հակամարտության հինգ ամիսների ընթացքում ԱՄՆ-ն այդպես էլ չի կարողացել հասնել իր նպատակներին, այդ թվում՝ ճնշող ռազմական ուժի կիրառման միջոցով Իրանի կառավարության փոփոխությանը։