Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT
Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողության մեկնարկից՝ փետրվարի 28-ից ի վեր տուժած ամերիկացի զինվորականների ընդհանուր թիվը կազմում է 624 մարդ։ Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով Պենտագոնի տվյալներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ ռազմական գերատեսչությունը սկսել է առանձին էջում հրապարակել վիրավորների և զոհվածների վիճակագրությունը հուլիսի 7-ից, երբ հրադադարի տապալումից հետո սկսվել էր էսկալացիայի նոր փուլը։
Համաձայն նոր վիճակագրության՝ հուլիսի 7-ից տուժած զինվորականների պաշտոնական թիվը կազմել է 207։

