Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Ֆիլիպինների մայրաքաղաքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հուլիսի 23-ին ունեցած հանդիպման վերաբերյալ։
«ԱՍԵԱՆ-ի նախարարական հանդիպման շրջանակում այսօր հանդիպեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկեցինք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու անհրաժեշտությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Ռուբիոն X-ի իր էջում։
Ռուսական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումը տեղ է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

