Լույս է տեսել «100 հարց Ապաշխարության մասին» Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի գիրքը

Լույս է տեսել «Հարցեր և պատասխաններ» մատենաշարի 3-րդ գիրքը՝ «100 հարց Ապաշխարության մասին»։ Գրքի հեղինակը Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանն է։ https://www.facebook.com/20531316728/posts/10154009990506729/

Գիրքը բաղկացած է 4 գլխից՝

ապաշխարության խորհրդի նշանակությունը,

ապաշխարության խորհրդի պայմանները,

մեղքերի խոստովանություն,

խոստովանահայրություն։

«Շատ կարևոր է գրքի վերջին՝ չորրորդ գլուխը, ցայսօր քիչ ուսումնասիրված, բայց անհրաժեշտ նյութի՝ խոստովանահայրության մասին։ Հիմնվելով Հայոց Եկեղեցու հայրերի, վարդապետների գրվածքների և մատենագրական սկզբնաղբյուրների վրա՝ մատնանշվում են խոստովանահայրության առանձնահատկությունները, խոստովանահոր որակական հատկանիշները, իրավունքները, պարտականությունները, խոստովանազավակ-խոստովանահայր խնդիրները և այլն։

Աշխատությունը շարադրելիս հիմնականում օգտվել ենք Աստվածաշնչից, հայրախոսական և կանոնագիտական գրականությունից՝ փորձելով ցույց տալ Ապաշխարության խորհրդի վերաբերյալ Հայոց Եկեղեցու ընկալումն ու գործնական-ծիսական ավանդույթը։

Գիրքը նախատեսված է հավատացյալների և հոգևորականների համար։

Այն կարող եք ձեռք բերել Մայր Աթոռի գրատներից»,- նշել է Սրբազան Հայրը։